211652_close_icon
views-count5941 դիտում article-date 14:50 12-11-2016

Հենրիխ Մխիթարյան. Ոչ ոք չէր հավատում հաղթանակին

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է 2018թ. աշխարհի առաջնությունում Չերնոգորիայի նկատմամբ տարած հաղթանակը (3:2): «Ես գիտեմ, որ ոչ ոք չէր հավատում հաղթանակին: Ոչ ոք` բացի մեզանից: Ուրախ եմ, որ անձնվիրությունն ու թիմային ոգին բեկում մտցրեցին խաղում: Իսկ վերջում հաղթական գոլը ուրախություն պարգևեց ոչ միայն մեզ, այլ նաև բոլոր երկրպագուներին: Ֆիզիկապես շատ դժվար էր ամբողջ հանդիպումը խաղալ: Ես երկար ժամանակ խաղադաշտ չէի մտել, և դա` իհարկե, խանգարում էր: Սակայն առաջին խաղակեսից հետո, երբ թիմը 0:2 հաշվով պարտվում էր, այլ բանի մասին չէի կարող մտածել: 2-րդ խաղակեսը բոլոր խաղացողները ֆանտաստիկ անցկացրեցին: Իմ համար խաղը կրկնակի կարևոր էր: Նշանակություն չունի, թե որքան եմ ես ֆիզիկապես պատրաստ: Այսպիսի խաղերում ես պետք է ապացուցեմ, որ կարող եմ ակումբի հիմնական կազմում խաղալ: Ես երբեք չեմ հանձնվ ու կպայքարեմ «Մանչեսթեր Յունայթեդում» իմ տեղի համար», ասել է Մխիթարյանը

Նմանատիպ նյութեր