211652_close_icon
views-count1943 դիտում article-date 00:05 02-03-2014

Հավատում էի, որ գոլ կխփեմ. Հենրիխ Մխիթարյան

Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի 23-րդ տուրի շրջանակում «Նյուրնբերգ»-ի նկատմամբ 3:0 հաշվով տարած հաղթանակից հետո մեկնաբանել է խաղի արդյունքը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը վերոնշյալ խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: « «Նյուրնբերգ»-ի դարպասապահը հիանալի էր խաղում և ամեն անգամ հետ էր մղում իմ կատարած հարվածները: Սակայն ես չէի հուսահատվում և հավատում էի, որ գոլ կխփեմ: Արդյունքում ինձ հաջողվեց անել դա, և ես նույնիսկ կարողացա գոլային փոխանցում կատարել: Անչափ երջանիկ եմ այդ կապակցությամբ: Մինչ մրցաշրջանի ավարտը երկար ճանապարհ ունենք, որի ընթացքում բազմաթիվ բարդ խաղեր ենք անցկացնելու: Երկրորդ տեղը գրավելու համար մեզ անհրաժեշտ է քրտնաջան աշխատել»,-ասել է Մխիթարյանը:

Նմանատիպ նյութեր