ԱՄՆ-ում չեն դադարում հակաթրամփական ակցիաները
ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու ֆոնին այդ երկրում չեն դադարում Թրամփի դեմ դժգոհությունները։ Երրորդ օրն է, տարբեր խոշորագույն քաղաքներում ընթանում են բողոքի մեծ ակցիաներ, հաղորդում է Reuters-ը:
Մայամիում, Նյու Յորքում, Սան-Ֆրանցիսկոյում, Ատլանտայում, Ֆիլադելֆիայում և Փորթլանդում հազարավոր քաղաքացիներ են երեկ երեկոյան կրկին դուրս եկել փողոցներ։ Ակցիաներ են տեղի ունեցել նաև Լոս Անջելեսում և Վաշինգտոնում։
CNN-ի փոխանցմամբ՝ Ատլանտայում ցուցարարները Ջորջիա նահանգի Կապիտոլիումի մոտ հրապարակավ այրել են ամերիկյան դրոշը։
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններից հետո, երբ հայտնի դարձավ, որ հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը, Լոս Անջելեսում և Փորթլանդում բողոքի խաղաղ ցույցերը վերածվեցին անկարգությունների։ Ոստիկանությունը համապատասխան միջոցառումներ ձեռնարկեց։ Վերջին 3 օրերին ձերբակալվածների թիվը անցնում է մի քանի հարյուրը։