211652_close_icon
views-count16207 դիտում article-date 12:27 30-05-2020

ԱՄՆ-ում ձերբակալվել է սևամորթ տղամարդուն դաժանորեն սպանած ոստիկանը, իսկ ողջ երկրում շարունակվում են բողոքի ակցիաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում օրեր առաջ սևամորթ իրավախախտին դաժանորեն սպանած ոստիկանը ձերբակալվել է։ Այդ մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Մեղադրանքի համաձայն՝ ոստիկանը ծնկով 3 րոպե շարունակ սեղմել է տղամարդու պարանոցը՝ անտեսելով նրա աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը։ Մինեսոտայի 4-րդ դատական շրջանի դատարանում հարուցված քրգործով՝ Դերեկ Չաուվին անունով ոստիկանի նկատմամբ 500 000 դոլարի չափով գրավ է սահմանվել։ Փաստաթղթում տեղեկություն չկա Չաուվինի ազատ արձակման պայմանների կամ նրա՝ բանտից արդեն դուրս եկած լինելու մասին։ Հենեփին շրջանի դատախազ Մայք Ֆրիմանի հայտարարության համաձայն՝ Չաուվինը ուրբաթ երեկոյան ձերբակալվել է պետական քննիչների կողմից, նրան սպիտակամորթ սպայի ձերբակալությունը պահանջող համազգային բողոքների ցույցերի և դրանց հաջորդած անկարգություններից հետո երրորդ կարգի սպանության համար մեղադրանք է առաջադրվել։ Երկրի տարբեր մասերում տեղի են ունենում բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք երբեմն վերածվում են անկարգությունների։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր