5509 դիտում
10:44 12-11-2016
Գալուստ Սահակյանի որդու ղեկավարած կառույցի և «Մոսկվա» կինոթատրոնի կռիվը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2015 թվականի ապրիլին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու` Արման Սահակյանի ղեկավարած կառույցը դատի է տվել «Մոսկվա» կինոթատրոնին:
2015թ մարտի 13-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ կինոթատրոն «Մոսկվա» ՍՊԸ-ին հարկադրվի կատարել պայմանագրային պարտավորությունները:
Մեզ հետ զրույցում «Մոսկվա» կինոթատրոնի փոխտնօրեն Նորայր Ազատյանը պատմել էր դատական քաշքշուկի ողջ պամությունը. «Մենք գնել ենք Ծաղկաձորի կինոթատրոնը և պայմանագրով պարտավորություն ենք ստանձնել, որ 20 տարի պետք է պրոֆիլը պահենք, կինոթատրոն կառուցենք և 200.000 դոլար ներդրում կատարենք: 200.000 ԱՄՆ դոլար ֆինանսական ներդրումը կատարել ենք, բայց տնտեսական ճգնաժամից ելնելով՝ չենք կարողանում շինարարական աշխատանքները ավարտին հասցնել»:
Հիմա իրենք դիմել են դատարան և պարտադրում են շինարարական աշխատանքն ավարտին հասցնել. «Բայց մենք հիմնավոր փաստարկներ ունենք, որ մեր ֆինանսական պարտականությունը կատարել ենք, իսկ շինարարական աշխատանքներն իրականացնելու համար մեզ ժամանակ է պետք»: Ըստ մեր զրուցակցի` իրենք չեն հրաժարվում պարտավորություններից, սակայն. «Կինոթատրոնի վերջնական ավարտի համար նախատեսված գումարը գալիս է Ռուսաստանի Դաշնությունից: Քանի որ վերջին շրջանում ներդրումների հոսքը այդ երկրից պակասել է, այդ պատճառով չենք կարողանում այնտեղից գումար ստանալ և մեր աշխատանքը ավարտին հասցնել»:
Եվ, ահա, շուրջ մեկ տարի տևած քննությունից հետո 2016 թվականի սեպտեմբերի 5-ին այս գործով դատավոր Ալեքսեյ Սուքոյանը հրապարակեց վճիռ, որով մերժեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հայցն ընդդեմ «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ի պայմանագրային պարտավորությունը կատարելուն հարկադրելու պահանջի մասին հայցը:
Տպավորությունն այնպիսին է, որ այս վեճը առաջին ատյանի դատարանով կավարտվեր, սակայն, ինչպես ցույց են տալիս զարգացումները, երկու կառույցների միջև խնդիրը գնալով ավելի է խորանում: Ասել է, թե ԱԺ նախագահի որդու ղեկավարությամբ գործող կառույցը ամեն գնով ցանկանում է ստիպել կինոթատրոնի տնօրինությանը կատարել պայմանագրային պարտավորությունները: ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը բողոքարկել է առաջին ատյանի վճիռը ՀՀ վերաքննիչ դատարանում, իսկ թե վերաքննիչ դատարանը ինչ որոշում կկայացնի, դեռ վաղ է ասել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1882 դիտում
23:50 04-06-2022
Մեր կռիվը Ոստիկանության հետ չի, մեր կռիվը մեր հայրենիքը հանձնողների հետ է. Արթուր Վանեցյան. News.am
3424 դիտում
09:59 09-02-2017
Արման Սահակյանի ղեկավարած կառույցը որոշել է ետ չմնալ ճոխ գնումներից. «Ժողովուրդ»
Այս բաժնից
973 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1186 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը