1918 դիտում
23:50 04-06-2022
Մեր կռիվը Ոստիկանության հետ չի, մեր կռիվը մեր հայրենիքը հանձնողների հետ է. Արթուր Վանեցյան. News.am
Մեր կռիվը Ոստիկանության հետ չի, մեր կռիվը մեր հայրենիքը հանձնողների հետ է։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Ֆրանսիայի հրապարակում՝ «Դիմադրություն» շարժման հանրահավաքին իր ելույթում նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, հայտնում է News.am-ը:
Վանեցյանն ասաց, որ իրենց պայքարը երկրի ապագայի, նահատակված հերոսների համար է. «Ոստիկանությունը երեկ ոչ համաչափ գործեց։ Տղերք, ամոթ է, մի արեք։ Գիտեմ, որ ձեզնից շատերը նույն բանն եք ուզում, ինչ բոլորն են ուզում։
Չի կարող լինել մարդ, ում երակներում հոսում է հայի արյուն եւ նա ուրիշ բան ուզի։ Ուզում ենք ունենալ ուժեղ Արցախ։ Հայը չի ծնկելու ոչ մեկի առջեւ, մեր պայքարը հենց դրա համար է»։
Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4216 դիտում
10:37 02-02-2022
Ինչպե՞ս է հնարավոր համագործակցել «թալանչիների» և «Արցախը նախապես հանձնողների» հետ․ «Առավոտ»
3744 դիտում
13:29 14-11-2016
Այս տարվա «Ոսկե Գլոբուս»-ի մրցանակները հանձնողների թվում են Ստալոնեի աղջիկները
Այս բաժնից
487 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
328 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց