ԱԺ պատգամավորն ու նախկին դատախազը թշնամացել են, բայց համատեղ բիզնես ունեն. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստի» տեղեկություններով վերջին շրջանում չափազանց լարվել են ապարանցիներ` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հարաբերությունները:
Պարզվում է, որ երբեմնի ընկերները, ովքեր իրար հետ տարբեր բիզնեսներ են հիմնել, այժմ միմյանց հետ չեն շփվում: Ավելին, նույնիսկ թշնամական հարաբերություններ ունեն: Սակայն հետաքրքիրն այն է, որ նման հարաբերությունները չեն խանգարում համատեղ բիզնես գործունեություն ծավալել և փաստորեն՝ շահույթ ստանալ:
Մեր տեղեկություններով` նրանք համատեղ բիզնեսում խնդիրներ չունեն, շփվում են իրենց մարդկանց միջոցով: Իսկ այ, անձնականում իրար տանել չեն կարողանում»:
[b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]