211652_close_icon

Կանադայի ԱԳ նախարարը կոչ է արել պահպանել Մոսկվայի դեմ կիրառվող պատժամիջոցները

views-count2864 դիտում article-date 11:42 12-11-2016
Կանադայի ԱԳ նախարար Ստեֆան Դիոնը կոչ է արել բոլոր կողմերին հստակորեն պահպանել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, հաղորդում է Reuters-ը։ Վերջինի խոսքով՝ պատժամիջոցները հարկավոր է պահպանել այնքան ժամանակ, մինչև որ Մոսկվան կփոխի իր դիրքորոշումը Ուկրաինայի հարցում։ «Ուկրաինայում և Սիրիայում Ռուսաստանի պահվածքը, մեղմ ասած, խնդրահարույց է։ Դրա պատճառով կարևոր է Ռուսաստանի հետ հարաբերություններում լինել թափանցիկ։ Ուկրաինայի հարցում պատժամիջոցները գործում են, սակայն Կանադան պնդում է, որպեսզի կողմերն ավելի խստացնեն իրենց դիրքորոշումը այդ ուղղությամբ»,-ասել է Դիոնը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ իր երկրի դեմ կիրառվող պատժամիջոցները ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև բոլորի կողմերին են վնասում։

Նմանատիպ նյութեր