211652_close_icon
views-count5275 դիտում article-date 23:36 11-11-2016

Ստաբս կատուն 1997 թվականից ի վեր զբաղեցնում է ԱՄՆ-ի Տալկիտնա քաղաքի պատվավոր քաղաքապետի պաշտոնը

1997 թվականին, Լորի Սթեքը՝ «Nagley’s General Store» շուկայի կառավարիչը, գտել է ապագա քաղաքապետին կատվի ձագերի համար նախատեսված արկղի մեջ: Այդ ժամանակ կատվիկը նորածին էր: Պարզվեց, որ Ստաբսը ունեցել է սեփականատերեր, որոնք հրաժարվել են պահել կենդանուն և հանձնել են շուկային: Մյուս կատուների մեջ Ստաբսը աչքի էր ընկնում իր պոչի բացակայությամբ։ 1997 թվականի Տալկիտնա քաղաքի պատվավոր քաղաքապետի ընտրություններում շատ մարդիկ դժգոհ էին թեկնածուներից՝ քաղաքական գործիչներից և քաղաքացիներից, հետևաբար՝ որոշվեց պաշտոնի թեկնածու առաջադրել մի պոչատ կատվի: Ստաբսի առաջադրումը կատարվել էր միայն հաճույքի և ուշադրության համար, սակայն ի վերջո ամերիկյան այս քաղաքի ամբողջ բնակչությունը (900 մարդ) քվեարկել է հօգուտ կատվի: Ի վերջո՝ ընտանի այս կատուն ընտրվել է քաղաքապետ՝ զարկ տալով քաղաքում զբոսաշրջության զարգացմանը։ 2012 թվականի քաղաքապետի ընտրություններում Ստաբսը վերընտրվել է և շարունակել է հանդես գալ քաղաքապետի պաշտոնում։ 2013 թվականի սեպտեմբերի 1-ին սովորության համաձայն Ստաբսը գիշերային զբոսանք է կատարել, որի ժամանակ նրա վրա է հարձակվել թափառաշրջիկ մի շուն: Քաղաքապետը շտապ տեղափոխվել է հիվանդանոց՝ մի շարք լուրջ վնասվածքներով, այդ թվում՝ թոքերի պատռումով և կոտրված կողերով: Անասնաբույժները կատվի վիճակը գնահատել են ծանր։ Համապատասխան բուժումները ստանալուց և ապաքինվելուց հետո Ստաբսը հիվանդանոցից տեղափոխվել է իր «նստավայր»: Շատ լրատվամիջոցներ և ԶԼՄ-ներ կատվի ընտրվելը խեղկատակություն են համարում: Հոդվածներից մեկում նշվել է, որ կատվի քաղաքապետ լինելը ոչ ավելին քան կեղծիք է:

Նմանատիպ նյութեր