Էլ տնօրեն չեմ, բայց 5 ժամ դաս ունեմ, դասավանդելու եմ, որովհետև 1997 թվականից աշխատել եմ այդ դպրոցում և այդ դպրոցի արմատում եմ. Ռուզաննա Երեմյան․ aravot.am
«Սուտ է այդ տեղեկությունը, իմ որդին այստեղ է, սովորում և աշխատում է Հայաստանի Հանրապետությունում»,- Aravot.am-ին փոխանցեց Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի նախկին տնօրեն և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուզաննա Երեմյանը (լուսանկարում)՝ հերքելով տարածված լուրը, թե որդին տեղափոխվել է Թուրքիա, այնտեղ աշխատում է ոսկերչության ոլորտում՝ համագործակցելով թուրք գործարարների և ոսկերիչների հետ։ ՔՊ-ական պատգամավորն ասաց, որ դատական հայց է ներկայացրել իր ընտանիքի վերաբերյալ նման տեղեկություններ տարածած լրատվականներից մեկի դեմ, թե ում՝ չմանրամասնեց: Ինչ վերաբերում է ամուսնուն՝ Արմեն Սարգսյանին, որն իր ղեկավարած դպրոցում է աշխատում և, ըստ որոշ լուրերի, երեխաների վրա նկարչության թղթեր է վաճառում, ու իր կողմից նշանակված և հովանավորվող փոխտնօրեն Խորենյանին, որին, ըստ ծնողների, «դրամահավաքի թագուհի» են անվանում, այս մասին էլ ասաց. «Այո, ամուսինս աշխատում է 2001 թվականից, եթե ես տնօրեն եմ եղել, չպե՞տք է աշխատի…
Ինչ վերաբերում է Խորենյանին, նա մեր երկարամյա դասվարն է, որի հետ կապված սուտ են տարածել, մարդն անբասիր վարք ունի, չի կարելի այդպես վարվել ուսուցչի հետ: Մեր դպրոցում որոշումները կայացվում են կոլեգիալ, կոլեկտիվն է ընտրել, ունեցել ենք մանկավարժական խորհրդի նիստ: Ջերմ մթնոլորտ է տիրում: Այս պահին ես տնօրեն չեմ աշխատում, բայց 5 ժամ դաս ունեմ, դասավանդելու եմ, որովհետև 1997 թվականից աշխատել եմ այդ դպրոցում և այդ դպրոցի արմատում եմ»:
Aravot.am-ի հարցին՝ իշխանական պատգամավոր լինելը արդյոք լծակ չէ՞ դպրոցում աշխատելու ժամանակ որոշումների վրա ազդելու առումով, Ռուզաննա Երեմյանն այսպես արձագանքեց. «Եթե ես աշխատել եմ տնօրեն, երբևէ այդ դպրոցում քաղաքական խոսակցություն չի եղել, հիմա եթե առավոտյան պետք է մտնեմ մեկ ժամ դաս պարապեմ ու գնամ իմ գործով, իսկ ԱԺ-ում իմ զբաղվածությունը շատ ծանր է, ինչպե՞ս եք պատկերացնում, ժամանակ կունենա՞մ ինչ-որ հարցերով զբաղվելու»:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում