Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին պետք է տալ համարժեք պատասխան. Արա Պապյան
Ադրբեջանում անցկացվող զորավարժությունները Հայաստանի համար մտահոգիչ են, որովհետև հակառակորդն անկանխատեսելի է ու ռազմատենչ. լրագրողների հետ զրույցում այսօր ասաց վերլուծաբան Արա Պապյանը:
«Կարծում եմ, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ավելի զգոն պիտի լինի ու համարժեք քայլերի դիմի, որովհետև զորավարժությունները պետք է գնահատել Ադրբեջանի ընդհանուր քաղաքականության մեջ, որ փորձում են ուժային մեթոդով խնդիրը լուծել: Սա սպառնալիքներից մեկն է»,- ասաց Արա Պապյանը:
Միաժամանակ, նա շեշտեց, որ ուղղակի բախման դեպքում Ադրբեջանը չի կարող հաջողություն ունենալ, և սա Ադրբեջանում հասկանում են, գիտակցում: «Մեր ԱԳՆ-ն պետք է հանդես գա պաշտոնական դիրքորոշմամբ, համարժեք պատասխան տա, անգամ՝ մեղադրանքով»,- նշեց Արա Պապյանը: