ՌԴ ԱԳՆ-ն խոստանում է Եվրամիության պատժամիջոցներին տալ «համարժեք պատասխան»
Ռուսաստանի արտգործնախարարությունը Եվրամիությանը խոստացել է «համարժեք պատասխան» տալ Ուկրաինայի հակամարտության պատճառով ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցային ցուցակի ընդլայնման համար:
ՌԴ արտգործնախարարությունից հայտնել էն, որ հատկապես փետրվարի 12-ի պայմանավորվածությունների ֆոնին անհեթեթ է սև ցուցակի ընդլայնումը:
Հիշեցնենք, որ այսօր Եվրամիությունը մեծացրել է իր պատժամիջոցային ցուցակը՝ համալրելով այն 19 ֆիզիկական և 9 իրավաբանական անձանցով:
Նշենք, որ ավելի վաղ Եվրամիության երկրների արտգործնախարարները պայմանավորվել էին Ուկրաինայի արևելքում գործող ռուսամետ անջատողականների պատճառով ռուսաստանցիների դեմ պատժամիջոցներ կիրառել, բայց հետաձգել էին այն մինչև փետրվարի 16-ը: