211652_close_icon
views-count1217 դիտում article-date 15:14 20-03-2014

Մեծ Բրիտանիան կմասնակցի Ուկրաինայի տարածքում անցկացվող զորավարժություններին․ ԶԼՄ֊ներ

Մեծ Բրիտանիայի զինված ուժերը մասնակցելու են հուլիսին Ուկրաինայի տարածքում անցկացվելիք զորավարժություններին։ Այս մասին հայտնել է բրիտանական Guardian թերթը։ Միացյալ Թագավորության զինծառայողները կներառվեն թվով 1,3 հազար ռազմական զորամիավորումում։ Ըստ պարբերականի տվյալների, մասնակիցներից շատերը ամերիկացի զինծառայողներ են։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը։ Ըստ ԱՄՆ֊ի Ատլանտյան խորհրդի պաշտոնական կայքի տվյալների, զորավարժությունները կանցկացվեն Լվովի շրջանում՝ Լեհաստանի սահմանից քիչ հեռու։ Նրանց նպատակը տարածքում կայունության և անվտանգության ապահովումն է։ Բացի այդ, զորավարժանքներում կմասնակցեն Հայաստանից, Բուլղարիայից, Ադրբեջանից, Կանադայից, Մոլոդովայից, Լեհաստանից, Գերմանիայից և Հունգարիայից ժամանած զինծառայողներ։

Նմանատիպ նյութեր