Ինչ իրադարձություններ են տեղի ունեցել նոյեմբերի 11-ին
• 1762 թ. – ծնվել է Մկրտիչ Ավգերյանը, հայ աստվածաբան, լեզվաբան-բառարանագիր, թարգմանիչ, Մխիթարյան միաբանության խորհրդական (մահ. 1854 թ.):
1889 թ. – Վաշինգտոնը դարձավ ԱՄՆ-ի 42-րդ նահանգը
• 1917 թ. – Ռուսաստանում վերացվեցին կոմս և բարոն ազնվական տիտղոսները:
• 1918 թ. – Անտանտի երկրների և Գերմանիայի միջև կնքված հրադադարի պայմանագրով ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը:
• 1974 թ. – ծնվել է Լեոնարդո ԴիԿապրիոն, ամերիկացի կինոդերասան («Տիտանիկ», «Նյու Յորքի ավազակախմբերը», «Հանգուցյալները»):
• 1975 թ. – Անգոլան անկախացավ Պորտուգալիայից:
• 1979 թ. – մահացել է Դմիտրի Տյոմկինը, ռուսական ծագումով ամերիկացի երգահան, երաժշտություն է գրել ավելի քան 130 ֆիլմի համար (ծն. 1894 թ.):
• 1983 թ. – մահացել է Առնո Բաբաջանյանը, հայ կոմպոզիտոր և դաշնակահար, հայ մեծագույն երաժիշտներից մեկը (ծն. 1921 թ.):
• 2004 թ. – մահացել է Յասեր Արաֆաթը, Պաղեստինի նախագահը 1993 թվականից մինչև իր մահը (ծն. 1929 թ.):