211652_close_icon
views-count4021 դիտում article-date 20:18 10-11-2016

Հայտնի է դարձել լավագույն համբավն ունեցող քաղաքը

Resonance խորհրդատվական ընկերության փորձագետները կազմել են լավագույն համբավն ունեցող 10 քաղաքների ցանկը, որտեղ առաջնությունը տրվել է Լոնդոնին: Ինչպես նշում է [url=http://www.dailymail.co.uk/travel/travel_news/article-3920232/London-beats-New-York-Sydney-named-world-s-best-city-thanks-shops-restaurants-airports.html]The Daily Mail[/url]-ը, վարկանիշի կազմման ժամանակ հաշվի են առել մի քանի գործոններ, մասնավորապես` մշակույթի, արվեստի, ծառայությունների մակարդակը, զբաղվածության աստիճանը, համալսարանների քանակը և այլ չափանիշներ: Resonance-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի օդանավակայանների հասանելիությունը, որոնց շնորհիվ այնտեղ ժամանում են բազմաթիվ զբոսաշրջիկներ, ինչպես նաև` լյուքս կարգի ապրանքներով խանութները, ռեստորանները, հեղինակավոր համալսարաններն ու քոլեջները: Վարկանիշային երկրորդ տեղը զբաղեցրել է Սինգապուրը, որի առավելությունների շարքում հանցավորության ու գործազրկության ցածր մակարդակն է։ Նյու Յորքն ու Փարիզը հայտնվել են երրորդ և չորրորդ տեղերում՝ համապատասխանաբար: Այս քաղաքների առավելությունները մշակութային և ժամանցային հաստատությունների բազմազանությունն է ճանաչվել: Վարկանիշային հնգյակը եզրափակել է Սիդնեյը, որին հետևել են Ամստերդամը, Լոս Անջելեսը, Տոկիոն, Սան Ֆրանցիսկոն և Տորոնտոն:

Նմանատիպ նյութեր