1670 դիտում
20:41 10-11-2016
Շվեդիայում ՀՀ դեսպանը Ստոկհոլմում մասնակցեց «Սեռային հավասարության կարևորությունը» թեմայով սեմինարին
Նոյեմբերի 8-9-ը Ստոկհոլմում կայացավ Բալթիկ ծովի տարածաշրջանում ԵՄ ռազմավարության ամենամյա 7-րդ ֆորումը, որի շրջանակներում տեղի ունեցավ «Սեռային հավասարության կարևորությունը» քաղաքական սեմինարը` նվիրված կայուն զարգացման համար կանանց հավասար իրավունքներին և հասարակական-քաղաքական կյանքում նրանց ակտիվ ներգրավվածության խնդիրներին: Սեմին աիրում ընթացող քննարկումները վերաբերում էին նաև Արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկրներին:
Սեմինարի բանախոսներն էին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայի ԱԳՆ ԵՄ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպան Աննա Վեստերհոլմը, Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Էսաբել Դինգիզյանը, Օվանոկերի քաղաքապետ, ԵՄ ռեգիոնների հանձնախմբի անդամ Յումի Ռենստրյոմը:
Իր խոսքում դեսպան Ապիտոնյանն անդրադարձավ հասարակական կայուն զարգացման համար կանանց ակտիվ ներգրավվածության խնդիրներին, Հայաստանում սեռային հավասարության վիճակին, առկա մարտահրավերներին, ներկայացրեց Հայաստանի փորձը: Դեսպանը նաև կարևորեց կանանց իրավունքների ծրագրերի իրականացումը և այդ խնդիրներով զբաղվող միջազգային կառույցների ակտիվ ներգրավվածությունը եվրոպական ողջ տարածաշրջանում` ներառյալ նաև հակամարտության գոտիներում: Մյուս բանախոսներն անդրադարձան նաևայդ ուղղությամբ շվեդական առաջատար փորձին։
Սեմինարին, որպես Արևելյան գործընկերության երկրների համար օրինակելի փորձ, ներկայացվեց «Վիննետ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի գործունեությունը։
Նմանատիպ նյութեր
3193 դիտում
20:33 12-06-2018
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցում է Ստոկհոլմում անցկացվող «Կանաչ քաղաքներ» շրջանակային սեմինարին
1669 դիտում
14:23 19-02-2015
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մասնակցել է «Ներկուսակցական ժողովրդավարություն» թեմայով սեմինարին
Այս բաժնից
1672 դիտում
15:39 30-01-2025
Ինչով են զբաղվելու հսկիչները տրանսպորտում փետրվարի 1-ից. քաղաքապետարանից պարզաբանում են
514 դիտում
14:57 30-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր