3154 դիտում
20:33 12-06-2018
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցում է Ստոկհոլմում անցկացվող «Կանաչ քաղաքներ» շրջանակային սեմինարին
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանը մասնակցում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից Ստոկհոլմում անցկացվող «Կանաչ քաղաքներ» շրջանակային սեմինարին: Հանդիպումների հիմնական նպատակն է քննարկել և վերհանել բոլոր այն հարցերը, որոնք հնարավորություն կտան լուծելու կանաչ քաղաքների ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները՝ դրանց իրականացման փուլում ներգրավելով նաև մասնավոր հատվածին:
Հիշեցնենք, որ 2017թ. սեպտեմբերին Երևանի ավագանին հաստատեց Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը (ԿՔԳԾ): Ռազմավարական այս փաստաթուղթը մինչև 2030 թ. իրականացվելիք կանաչ գործողությունների ծրագիր է, որի նպատակն է խթանել Երևան քաղաքի տնտեսական և սոցիալական աճը, մեղմել շրջակա միջավայրի վրա մարդու գործունեության բացասական ազդեցությունը, բարձրացնել Երևան քաղաքի բնապահպանական ակտիվների որակը՝ երաշխավորելով բնակիչների կյանքի որակի բարելավումը։
Ի դեպ, նշենք նաև, որ ծրագիրը պատրաստվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մեթոդաբանության հիման վրա, որը մշակվել է տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և տեղական բնապահպանական նախաձեռնությունների միջազգային խորհրդի (ICLEI) հետ համատեղ։
Ծրագիրն ընդգրկում է նաև քաղաքի կենսագործունեության բոլոր հիմնական ոլորտները, ինչպես նաև շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված ձեռնարկվելիք միջոցառումները:
Նմանատիպ նյութեր
1628 դիտում
20:41 10-11-2016
Շվեդիայում ՀՀ դեսպանը Ստոկհոլմում մասնակցեց «Սեռային հավասարության կարևորությունը» թեմայով սեմինարին
5746 դիտում
11:13 23-05-2014
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները մասնակցում են դպրոցներում անցկացվող Վերջին զանգի միջոցառումներին. ֆոտոշարք
Այս բաժնից
880 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
988 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1126 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ