211652_close_icon
views-count1621 դիտում article-date 14:23 19-02-2015

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մասնակցել է «Ներկուսակցական ժողովրդավարություն» թեմայով սեմինարին

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները փետրվարի 17-ից 18-ը Հայաթ փլեյս հյուրանոցում մասնակցեցին <<Ներկուսակցական ժողովրդավարություն>> թեմայով սեմինարին։ Այն կազմակերպել էր Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտը։ Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի տարբեր քաղաքական կուսակցությունների ակտիվ երիտասարդները: Դասընթացի նպատակն էր ավելի խորը գիտելիքներ փոխանցել կուսակցությունների կառուցվածքի, գործընթացային կարողությունների, նրանց ներսում մասնակցության ձևաչափերի և որոշումների կայացման մեխանիզմների վերաբերյալ: Անդրադարձ եղավ կուսակցական դաշինքներ կառուցելու և դրանք պահպանելու արդյունավետ ուղիներին: Դասընթացը վարեց Քամրան Ուլլահը (Kamran Ullah) Նիդերլանդներից: Նա երիտասարդ քաղաքական գործիչների հետ քննարկեց քաղաքական կարիերայի կառավարման, քաղաքական ղեկավորության, կուսակցության անդամների ընտրության և կամավորների ներառման հարցերը: Ներկայացրեց Նիդերլանդների փորձը և հետաքրքվեց Հայաստանի քաղաքական կուսակցություններում նշված գործընթացների իրականացման ձևերով: ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը սերտ համագործակցում է Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի հետ: Առջևում Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների երրորդ ֆորումն է:

Նմանատիպ նյութեր