211652_close_icon
views-count22882 դիտում article-date 09:51 10-11-2016

Գագիկ Բեգլարյանը մտադիր է դեկտեմբերին Երևանի Կենտրոն համայնքում հիմնել նախընտրական շտաբ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը պաշտոնին հրաժեշտ տալուց հետո տևական ժամանակ արտերկրում էր: Վերջին օրերին երկար մտորելուց և Սերժ Սարգսյանի հետ քննարկումներից հետո Բեգլարյանը որոշել է մնալ ՀՀԿ-ում, պահպանել տեղը կուսակցության Գործադիր մարմնում և դեկտեմբերին Երևանի Կենտրոն համայնքում հիմնել նախընտրական շտաբ ՀՀԿ ցուցակով ռեյտինգային ընտրակարգով ԱԺ ընտրություններում մասնակցելու համար: Գագիկ Բեգլարյանը հույս ունի, որ լավ ցուցանիշներ ապահովելու դեպքում՝ դեռևս կարող է համոզել Սերժ Սարգսյանին առաջադրվել ԱԺ ընտրություններից հետո կայանալիք ավագանու ընտրություններում, գլխավորել ՀՀԿ ցուցակը՝ դառնալով Երևանի քաղաքապետ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր