Դոնալդ Թրամփը խոստացել է պաշտպանել Հարավային Կորեան
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը շարունակելու է աջակցությունը Կորեայի Հանրապետության անվտանգության հարցում, հաղորդում է հարավկորեական Yonhap գործակալությունը։
ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի միջև պայմանագիր կա, որով կողմնակի ագրեսիայի դեպքում կողմերը պարտավոր են ռազմական աջակցություն ցուցաբերել միմյանց։
Հիշեցնենք, որ վերջին 6 ամիսներին Հյուսիսային Կորեան միջուկային ռումբերի ու բալիստիկ հրթիռների փորձարկումներ է անցկացնում։ Իսկ վերջերս այդ երկիրն իրեն հռչակեց միջուկային գերտերություն։
Նշենք, որ Դոնալդ Թրամփը նախագահական լիազորությունները պաշտոնապես կստանձնի 2017 թվականի հունվարի 20-ին։