Դոնալդ Թրամփը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում երկրից վտարել սիրիացի փախստականներին
ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Դոնալդ Թրամփը Նյու Հեմփշիր նահանգում իր ելույթի ժամանակ խոստացել է, որ կվռնդի երկրից սիրիացի փախստականներին, եթե ընտրվի նախագահ, հաղորդում է BBC-ն:
«Ես նախազգուշացնում եմ Սիրիայից այստեղ եկող հազարավոր փախստականներին, որ եթե հաղթեմ ընտրություններում, ապա նրանք հետ կգնան»,-ասել է նա:
Միլիարդատերը նշել է, որ Միացյալ Նահանգները չպետք է ընդունի այն երկրի քաղաքացիներին, որտեղ գործում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, քանի որ չի բացառում նրանց կապը ահաբեկիչների հետ: