211652_close_icon
views-count2231 դիտում article-date 12:45 10-11-2016

Ինտերպոլը նոր նախագահ ունի

Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) նախագահը փոխվել է։ Այժմ կառույցը կգլխավորի Չինաստանի հանրային անվտանգության նախարարի տեղակալ Մեն Խունվայը։ Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, այդ մասին նշված է կազմակերպության թվիթերյան էջում։ Ինտերպոլը մինչ այդ 4 տարի ղեկավարել է Միրեյ Բալեստրազան, ով նաև եղել է կառույցի պատմության մեջ միակ կին ղեկավարը։ Նոր ղեկավարի ընտրությունը տեղի է ունեցել Ինդոնեզիայում տեղի ունեցած Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի 85-րդ նստաշրջանի ժամանակ։

Նմանատիպ նյութեր