211652_close_icon

Ինտերպոլը և Եվրոպոլը կօգնեն պարզել մալազիական Boeing-ի զոհերի ինքնությունը

views-count1730 դիտում article-date 19:15 19-07-2014
Ուկրաինայի իշխանությունների խնդրանքով Ինտերպոլը կօգնի պարզել մալազիական Boeing-777-ի աղետի զոհերի ինքնությունը: «Թիմում ընդգրկվելու են աղետների զոհերի հարցերով փորձագետներ և անհայտ կորածների միջազգային կոմիտեի 1 ներկայացուցիչ»,-նշված է Ինտերպոլի պաշտոնական կայքում: Նրանց կմիանա Եվրոպոլի առնվազն 1 փորձագետ: «Եվրոպոլն ակտիվորեն կօգնի Ինտերպոլին: Մենք կանենք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ, որպեսզի օգտակար լինենք այդ սարսափելի դեպքից հետո տարվող աշխատանքներին: «Մալազիական ավիաուղիներ»-ի օդանավի վթարի անմեղ զոհերի ընտանիքները շատ հարցեր ունեն, որոնց պատասխանները դեռ չկան»,-մեջբերվում են Եվրոպոլի ղեկավար Ռոբ Ուենրայթի խոսքերը: Առաջիկա 48 ժամերի ընթացքում Եվրոպոլի և Ինտերպոլի փորձագետները կժամանեն վթարի վայր:

Նմանատիպ նյութեր