Ինտերպոլը ՖԻՖԱ-ի 6 պաշտոնյաների նկատմամբ հետախուզում է հայտարարել
Ինտերպոլը հետախուզում է հայտարարել ՖԻՖԱ-ի 6 ներկայացուցիչների նկատմամբ, հաղորդում է Reuters-ը: Հայցը ներկայացրել են ԱՄՆ-ի իշխանությունները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հետախուզվում են նաև ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեք Ուորները և ֆուտբոլի Հարավամերիկյան համադաշնության նախկին ղեկավար Նիկոլաս Լեոսը:
Հիշեցնենք, որ կազմակերպության նախագահ Զեպ Բլատտերը երեկ հայտարարեց, որ հեռանում է ՖԻՖԱ-ից: