211652_close_icon
views-count1965 դիտում article-date 14:41 08-11-2016

Մոսուլում հումանիտար իրավիճակն ավելի սարսափելի կարող է լինել, քան Հալեպում. ԿԽՄԿ

Իրաքի Մոսուլ քաղաքում, որի ազատագրման համար մեծ պայքար է սկսվել իրաքյան բանակի ու ահաբեկչական ԻՊ-ի գրոհայինների միջև, հումանտար իրավիճակը կարող է ավելի վատանալ, քան Հալեպում է, և ամեն ինչ կախված կլինի նրանից, թե կողմերը ինչպես են մտադիր վարել մարտական գործողությունները։ Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է Մերձավոր Արևելքում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի օպերացիաների ղեկավար Ռոբերթ Մարդինին։ «Այնտեղ հսկայական մարդասիրական կարիքներ կան։ Հույս ունեմ, որ նվազագույն բացասական հետևանքները տեղի կունենան»,-ասել է Մարդինին։ Նա ընդգծել է, որ ԿԽՄԿ-ն խորապես մտահոգված է Մոսուլում խաղաղ բնակիչների ճակատագրով և կոչ է անում բոլոր կողմերին պահպանել ռազմական գործողությունների ընդհանուր կանոնները։

Նմանատիպ նյութեր