211652_close_icon
views-count9718 դիտում article-date 16:47 07-11-2016

ԻՊ առաջնորդը լքել է Մոսուլը՝ իր հետ որպես կենդանի վահան տանելով 150 ընտանիքների

Իրաքյան բանակը ևս մեկ անգամ հաստատել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին լքել է Մոսուլը և իր հետ որպես կենդանի վահան տարել 150 ընտանիքների։ «Հետախուզության մեր աղբյուրները հաստատել են 150 ընտանիքների հետ Աբու Բաքր ալ-Բաղդադիի փախուստը Մոսուլից, որպեսզի օդային հարվածներից պաշտպանվելու հնարավորություն ունենա»,-հայտնել են Իրաքի ԶՈՒ մամուլի ծառայությունում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 17-ից սկսված Մոսուլի ազատագրման մեծ օպերացիայի ընթացքում սպանվել է ԻՊ 2000-ից ավելի գրոհային։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ալ-Բաղդադին ձայնագրություն էր տարածել, որում կոչ է անում ԻՊ-ի բոլոր համախոհներին պայքարել Մոսուլի համար։ Բացի այդ, նա սպառնալիքներ է ուղղել Թուրքիային՝ նշելով, որ Թուրքիան ԻՊ-ի գործունեության նոր ոլորտն է։

Նմանատիպ նյութեր