Քրդերը հրթիռակոծել են Մոսուլը
Տեղեկություններ կան, որ քրդական զորամիավորումները հրթիռակոծել են Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքը, որն անցած ամառ անցել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության ներքո:
Այդ ժամանակվանից ի վեր սա քրդերի կողմից արված առաջին հրթիռակոծությունն է: Թիրախում եղել են ջիհադիստների դիրքերը, սական ըստ որոշ տվյալների, 3 խաղաղ բնակիչ է զոհվել: