211652_close_icon
views-count96807 դիտում article-date 14:17 07-11-2016

Հղի վիճակում գտնվող մասնագիտությամբ բժշկուհին, քույրն ու մայրը նախկին պատգամավորի կողմից ենթարկվում են ահաբեկման. Տուգոն սպառնում է արյունով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Առաջին զանգվածի Լվովյան 4 շենք բնակչուհի, 41-ամյա Էլեոնորա Մանուկյանը տևական ժամանակ է, բնակվում է ահ ու սարսափի և ահաբեկման մեջ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Է. Մանուկյանը, ով մասնագիտությամբ բժշկուհի է և գտնվում է հղի վիճակում, ասում էր. «Քրոջս ամուսինը՝ 55-ամյա Արսեն Ավագյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է Տուգո մականվամբ, իր մոր՝ Նինա Գաբունիի հետ շանտաժի ու սուտ մատնության միջոցով փորձում են քրոջս՝ Տուգոյի երրորդ կնոջ՝ 33-ամյա Լուսինե Ավագյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնել։ Նրանք ոստիկանության Աբովյանի բաժին հայտարարություն են տվել, որ իբրև քույրս իրենցից գողացել է ոսկյա զարդեր, մինչդեռ քույրս ամուսնալուծված է եղել Ա. Ավագյանից և, հետևաբար, չէր կարող մտներ տուն և գողանար նրանց մատնանշած ոսկյա զարդերը։ Տուգոն, ով գրանցված է Սայաթ Նովա պողոտայում, այժմ ապրում է Ձորաղբյուրում։ Քույրս ամուսնալուծվել է նրանից և խնամում է 7 տարեկան աղջկան՝ Քրիստինային, ու հիմա Ա. Ավագյանն ու իր մայրը՝ Ն. Գաբունինը, տարբեր անձանց միջոցով փորձում են մեզ վախեցնել, թե՝ տնով-տեղով կկորցնենք։ Տուգոն ասում է, որ պետք է հասնի նրան, որ և քույրս, և ես վերանանք աշխարհի երեսից։ Մենք դիմում ենք հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, որպեսզի իրենք կարողանան Տուգոյի սանձարձակությանը վերջ տան, որից հետո քույրս կգա Հայաստան, ով Տուգոյի ահաբեկումներից լքել է հանրապետությունը և քննչական մարմնին կապացուցենք, որ նախկին պատգամավոր Տուգոն ու իր մայրը սուտ տեղեկություններ են տարածում, ինչը նրանց մոտ ավանդույթ է դարձել. այդկերպ Տուգոն վրեժխնդիր է եղել իր նախկին 2 կանանցից։ Նրանք հայտարարել են ոստիկանությունում, որ քույրս է գողացել ոսկեղենը, մինչդեռ այդ ամենը պահվել է չհրկիզվող պահարանում և բանալին միայն Ա. Ավագյանի ու նրա տղայի՝ Գարեգինի մոտ է»։ [b]Տուգո մականվամբ նախկին պատգամավոր Արսեն Ավագյանը [/b][img]/ups/images/048445100147851625613363.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր