Արսեն Ավագյանը՝ Տուգոն, դեռ շարունակում է կալանավորված մնալ. Ժողովուրդ
«Օգոստոսի 29-ի գիշերը Խանջյան-Թումանյան փողոցի խաչմերուկում կրակոցներ արձակած ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արսեն Ավագյանը՝ Տուգոն, դեռ շարունակում է կալանավորված մնալ: Հիշեցնենք, որ նշված օրը վերջինս կրակել էր 51-ամյա Սուրեն Իսահակյանի ուղղությամբ, ով բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չէր ստացել»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
««Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ և՛ Ավագյանը, և՛ Իսահակյանը նախաքննության մարմին տված իրենց ցուցմունքներով ասել են, թե որևէ պարտք ու պահանջ չունեն միմյանցից: Սակայն անգամ այս ցուցմունքներից հետո նախկին պատգամավորը դեռ շարունակում է կալանավորված մնալ: Գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է»: