Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում նոյեմբերի 6-ին
1772 թ. – Ռուս-թուրքական պատերազմների ժամանակ Հոնիական ծով Պատրիակոս նեղուցում տեղի ունեցավ ծովամարտ Օսմանյան Թուրքիայի և Ռուսական կայսրության միջև:
1861 թ. – ծնվել է Ջեյմս Նեյսմիթը, կանադացի սպորտի մարզիչ, բասկետբոլի ստեղծողը (մահ. 1939 թ.):
1866 թ. – ծնվել է Վահան Միրաքյանը, հայ բանաստեղծ, դրամատուրգ (մահ. 1942 թ.):
1869 թ. – տեղի ունեցավ ամերիկյան ֆուտբոլի մարզաձևի առաջին հանդիպումը:
1893 թ. – մահացել է Պյոտր Չայկովսկին, ռուս մեծ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական քննադատ (ծն. 1840 թ.):
1895 թ. – ծնվել է Հրաչյա Ներսիսյանը, կինոյի և թատրոնի հայ մեծագույն դերասաններից մեկը (մահ. 1965 թ.):
1921 թ. – Հայաստանի և Վրաստանի միջև կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ախալքալաքն ու նրա գավառը անցնում են Վրաստանին:
1987 թ. – ծնվել է Անա Իվանովիչը, սերբ թենիսիստուհի: