211652_close_icon
views-count15988 դիտում article-date 10:22 06-11-2016

«Մաշան և արջը» երեխաների համար ամենավտանգավոր մուլտֆիլմերի ցանկում է հայտնվել

Ռուս հոգեբանները վտանգավոր մուլտֆիլմերի ցուցակ են կազմել և պաշտոնապես հայտարարել, որ նշված ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է «Մաշան և արջը» մուլտսերիալը: Այս մասին հայնտում է belrynok.com-ը: Ըստ հոգեբանների՝ մուլտֆիլմը վտանգավոր է երեխաների համար. այն վերջիններիս մեջ առաջացնում է սեփական խնդիրները ինքնուրույն լուծելու անկարողություն, անհարգալի վերաբերմունք մեծերի նկատմամբ և դրական է ներկայացնում կամակորությունը: Նշենք, որ 2-րդ տեղում է ամերիկյան «Հրեշների դպրոցը», 3-րդ հորիզոնականում է հայտնի «Սպունգ Բոբ քառակուսի տաբատ»-ը, 4-րդում՝ «Թոմը և Ջերին»: «Համացանցում այնպիսի խառնաշփոթ է, որ ցանկացածը մեկը կարող է գրել, այն, ինչ ուզում է: Պետք է խորհուրդ տալ մինչ քննադատելը՝ գոնե մեկ անգամ դիտել մուլտֆիլմը»,- ասել է «Մաշան և արջը» մուլտֆիլմի ռեժիսոր Չերվյացովը:

Նմանատիպ նյութեր