211652_close_icon
views-count1366 դիտում article-date 23:00 02-09-2015

Սիրված մուլտֆիլմի պրոդյուսերը հերքել է «Մաշան և արջը» մուլտսերիալի փակման մասին լուրը

Համացանցը ողողված է տեղեկատվությամբ այն մասին, որ «Անիմակորդ» ընկերության պրոդյուսեր Դմիտրի Լովեյկոն հերքել է «Մաշան և արջը» մուլտսերիալի փակման մասին լուրը, ինչը տխրեցրել էր մուլտֆիլմի շատ սիրահարների: Դ. Լովեյկոն հայտնել է, որ խոսքը գնում է 2-րդ սեզոնի ավարտի մասին, որի վերջին սերիայի նկարահանումն ավարտվել է այսօր` սեպտեմբերի 2-ին: Առաջիկայում նախատեսվում են նոր` 3-րդ սեզոնի նկարահանումները, սակայն մասնագետների ռեսուրսի պակասի պատճառով այն առայժմ հետաձգվում է: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին «Մաշան և արջը» մուլտսերիալի [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/02/63672/]փակման մասին[/url]: Բանն այն է, որ «Известия» թերթին տված հարցազրույցում պրոդյուսերը առաջիկա աշխատանքների մասին խոսելիս` նշել էր ռեսուրսների պակասի մասին, նկատի ունենալով` մասնագետներին, սակայն թղթակիցը նրան սխալ էր հասկացել և տեղեկատվություն էր տարածել մուլտսերիալի փակման մասին` ֆինանսների պակասի պատճառով:

Նմանատիպ նյութեր