211652_close_icon
views-count10859 դիտում article-date 20:21 15-10-2016

Անգլիա. Զարմանահրաշ իրադարձություններ Մանչեսթերում, «Արսենալը» դրամատիկ հաղթանակից հետո հավասարվեց «Սիթիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 8-րդ տուրում արտառոց իրադարձություններ տեղի ունեցան Մանչեսթերում: Մրցաշարի առաջատարը` «Սիթին», «Էվերթոնին» խոշոր հաշվով հաղթելու փոխարեն բավարարվեց ոչ-ոքիով` 1:1: Բացի նրանից, որ Գվարդիոլայի սաները մի քանի հիանալի պահ չօգտագործեցին, նաև խաղի ընթացքում 2 անգամ 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան, սակայն երկուսն էլ չիրացրեցին, երկուսն էլ հետ մղեց հյուրերի դարպասապահ Մարտին Ստեկելենբուրգը: Ավելին, չիրացնողներից մեկը Սերխիո Ագուերոն էր և նա յուրօրինակ հակառեկորդի հեղինակ դարձավ. Ագուերոն այս տարի 6-րդ անգամ չկարողացավ 11 մետրանոց հարվածն իրացնել: «Մանչեսթեր Սիթիի» սայթաքումից օգտվեց Լոնդոնի «Արսենալը», որը տանը մեծ դժվարությամբ հաղթեց «Սուոնսիին» և միավորներով հավասարվեց «քաղաքաբնակներին»: Այս թիմերին կարող էր շրջանցել Լոնդոնի «Տոտենհեմը», սակայն վերջինս միայն ոչ-ոքի խաղաց «Վեսթ Բրոմվիչի» հետ` պարտությունից խուսափելով վերջին րոպեին: «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալն» ունեն 19-ական միավոր, «Տոտենհեմը»` 18 միավոր: [b]Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր [/b] «Մանչեսթեր Սիթի» - «Էվերտոն»՝ 1:1 Նոլիտո, 72 – Ռոմելու Լուկակու, 64 «Արսենալ» - «Սուոնսի»՝ 3:2 Թեո Ուոլքոտ, 26, 33, Մեսութ Օզիլ, 57 – Գիլֆի Սիգուրդսոն, 38, Բորխա Բաստոն, 66 «Չելսի» - «Լեսթեր»՝ 3:0 Դիեգո Կոստա, 7, Էդեն Ազար, 33, Վիկտոր Մոզես, 80
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր