211652_close_icon
views-count4238 դիտում article-date 14:11 21-08-2018

Լի Շարփ. Մինչև տարվա վերջ Մոուրինյոյին պաշտոնանկ կանեն

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Լի Շարփը կարծիք է հայտնել, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մինչև Ծննդյան տոները պաշտոնանկ կարվի: «Սպասում եմ, որ Մոուրինյոյին կհեռացնեն մինչև Ծննդյան տոները: Եթե նա շարունակի բողոքել, ապա մարդիկ կասեն, որ նման վարքագիծը չի տանում դեպի բարձունքներ, և հարկ է նրան փոխել: Վերջին մի քանի մրցաշրջաններում մամուլն ու երկրպագուներրը բացասաբար էին վերաբերվում Մոուրինյոյին: Վերջինս բողոքում էր, թե ինքը խաղացողներ չունի: Նա անտեսում է բոլորին: Թվում է, թե նա մինչև կոկորդը կուշտ է նման աշխատանքից և դա բացասական դեր է խաղում: Կարծում եմ, որ թիմը այնքան էլ արագ չի խաղում և գնդակ պահում: Մրցակիցները հասցնում են վերադառնալ և կազմակերպվել: Հարձակվողների առումով նա բազմաթիվ տարբերակներ ունի: Խայտառակություն է, թե ինչպես է նա ցանկանում խաղալ: «Մանչեսթեր Սիթիի» դեմ նախորդ տարվա խաղը դա ապացուցեց: Եթե ինչ որ բան չի ստացվում, պետք է սովորել սխալների վրա և փոխվել: Մոուրինյոն պետք է փոխվի, սակայն նա չափազանց համառ է, որպեսզի իր մոտեցումները փոխի», ասել է Շարփը:

Նմանատիպ նյութեր