211652_close_icon
views-count1518 դիտում article-date 14:38 05-11-2016

Հայտնի է «ՈՒսանողական գավաթ» մրցաշարի բասկետբոլի աղջիկների գավաթակիրը

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի մարզասրահում կայացել է նոյեմբերի 1-ին մեկնարկած «Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերի ծրագրով աղջիկների բասկետբոլի եզրափակիչ խաղը: Հաղթողի գավաթի համար մրցել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) աղջիկների թիմերը: Թեժ պայքարից հետո 21-59 հաշվով հաղթող է ճանաչվել ՀՌՀ-ի թիմը, իսկ ՀՊՏՀ թիմն էլ համապատասխանաբար երկրորդ տեղն է զբաղեցրել: Առաջնությանը մասնակցել են 6 բուհերի թիմեր (յուրաքանչյուրում 13-15 մասնակից): Եզրափակիչ խաղի ավարտից հետո տեղի է ունեցել պարգևատրման արարողություն. երկրորդ տեղը զբաղեցրած թիմը ստացել է պատվոգիր, իսկ առաջինը` գավաթ և պատվոգիր: Նշենք, որ մարզական խաղերի նպատակն է նպաստել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում համալսարանական սպորտի զարգացմանը և ուսանողների շրջանում խաղային սպորտաձևերի մասսայականացմանը: Հիշեցնենք, որ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերը կայացել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցության արդյունքում: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն [/b]

Նմանատիպ նյութեր