211652_close_icon
views-count8150 դիտում article-date 20:25 14-10-2016

Հայտնի է «ՈՒսանողական գավաթ» մրցաշարի ֆուտզալի աղջիկների գավաթակիրը

Հոկտեմբերի 14-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի մարզասրահում կայացավ հոկտեմբերի 12-ին մեկնարկած «Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական մրցաշարի եզրափակիչ փուլը: Հայտնի է ֆուտզալի մրցաշարի աղջիկների գավաթակիրը: Հաղթողի գավաթի համար մրցում էին Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) և Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի (ՎՊՀ) աղջիկների թիմերը: Թեժ պայքարից հետո 5-0 հաշվով հաղթող ճանաչվեց ՀՊՄՀ-ի թիմը, իսկ ՎՊՀ-ն համապատասխանաբար զբաղեցրեց երկրորդ տեղը: Առաջնությանը մասնակցում էին 5 բուհերի թիմեր (յուրաքանչյուրում 13-15 մասնակից): Խաղի ավարտից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողություն. երկրորդ տեղը զբաղեցրած թիմը ստացավ պատվոգիր, իսկ առաջինը` գավաթ և պատվոգիր: Խաղերի նպատակն է նպաստել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում համալսարանական սպորտի զարգացմանը և ուսանողների շրջանում խաղային սպորտաձևերի մասսայականացմանը: Նշենք, որ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերը իրականություն դարձան ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցության արդյունքում: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր