211652_close_icon
views-count2812 դիտում article-date 10:22 05-11-2016

Պետական պաշտոնյաների դեպքում «անմեղության կանխավարկած»-ը մասնակի է գործում. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը. «Եթե որևէ մեկը ինձ, ենթադրենք, մեղադրում է, որ ես շուկայից խնձորներ եմ գողանում, ապա ես բացարձակապես պարտավոր չեմ ապացուցել, որ նման «սև գործերով» չեմ զբաղվում։ Իմ մեղքն ապացուցելու բեռն ամբողջապես ընկնում է մեղադրանքն առաջ քաշողի վրա։ Դա կոչվում է «անմեղության կանխավարկած»։ Ժամանակին պատգամավորներից մեկն ասել է, որ ընդդիմադիրները «ադրբեջանական լրտեսներ» են, և ավելացրել է՝ եթե այդ մեղադրանքի հետ համաձայն չեն, ապա թող ադրբեջանական հատուկ ծառայություններից տեղեկանք բերեն, որ իրենք լրտես չեն։ Իրականում ինքը՝ պատգամավորը, պետք է տեղեկանք կամ այլ փաստարկ բերի՝ ապացուցելու համար, թե իր ընդդիմախոսները կատարել են այդ սարսափելի հանցագործությունը։ Պետական պաշտոնյայի վրա, իմ կարծիքով, չպիտի տարածվի անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ այն դեպքում, եթե կասկած կա, որ նա ապրում է շատ ավելի ճոխ, քան թույլ են տափս իր օրինական եկամուտները։ Այդ դեպքում ինքը պիտի ապացուցի, որ իր «ճոխության աղբյուրներն» օրինական են»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր