Օլանդը կոչ է արել Սարկոզիի դեպքում չմոռանալ անմեղության կանխավարկածի մասին
Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ, իր կարծիքով, Նիկոլա Սարկոզին պետք է համարվի անմեղ, քանի դեռ արդարադատության մարմինները հակառակը չապացուցեն:
Այս մասին հայտնել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Լե Ֆոլին և հավելել, որ Օլանդը իր հնգամյա անդատի սկզբից հատուկ ուշադրություն է դարձնում ինչպես արդարադատության անկախությանն, այնպես էլ անմեղության կանխավարկածին:
[url=http://http://ria.ru/world/20140702/1014431268.html]ria.ru[/url]