Հիմա լճացման պահն է: Բայց երկու-երեք ամսից հռետորները կլցվեն հրապարակ. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. ««Ղարաբաղ» կոմիտեի անդամները նույնպես ձերբակալված էին, սակայն շարժումը չմարեց: Ներկայիս ընդդիմադիրները մտածե՞լ են, թե՝ ինչո՞ւ:
Հավանաբար այն պատճառով, որ բացի խարազանելուց, այդ լիդերները ձևակերպել էին որոշակի գաղափար, որին մարդիկ հավատում էին: Խաղադրույքը դնելը միայն ատելության, միայն զայրույթի և բողոքի վրա և չհասնելը արագ հաջողության՝ բերում է խորը հիասթափության, լճացման և ամենակարևորը՝ նման հռետորների նկատմամբ անվստահության:
Հիմա լճացման պահն է: Բայց երկու-երեք ամսից այդ տիպի հռետորները կլցվեն հրապարակ: Երբ նրանք սկսեն խոսել գնդակահարելու, վառելու և քառատելու մասին, հիշեք կրկնվող սցենարները, որոնցից հետո այդ գործիչներին, որպես կանոն, երկրորդ շանս չի տրվում»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]