3104 դիտում
10:23 30-06-2020
Կարծում եմ` հիմա ամենահարմար պահն է, որ Արցախը օգնության ձեռք մեկնի ԱՄՆ-ին. Սուրեն Սարգսյան
Կարծում եմ հիմա ամենահարմար պահն է, որ Արցախը օգնության ձեռք մեկնի ԱՄՆ-ին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Արցախի իշխանություններին առաջարկում եմ «Made in Artsakh» վերարտադրությամբ դիմակներ և ալկոգելեր առաքել ԱՄՆ:
Հիմա ամենահարմար պահն է, բացատրեմ ինչու:
1. Նախ իրավիճակը կորոնավիրուսի հետ ամենաբարդն է ԱՄՆ-ում` մասնավորապես Կալիֆորնիայում: Կարծում եմ կարիք չկա հիմնավորելու, թե ինչու է պետք օգնություն առաքել ասենք Լոս Անջելեսի քաղաքապետարանի անունով:
2. Կոնգրեսում լսումներ են կապված ֆինանասկան հատկացումների` այդ թվում Արցախի օգնության չեղարկման հետ: Այս փոքր, բայց սիմվոլիկ օգնությունը շատ տեղին ու ժամանակին կլինի` նաև մեր լոբբիստների աշխատանքի համար:
3. Լոս Անջելես-Երևան ուղիղ թռիչք լինելու է հուլիսի 11-ին, եթե նույն ինքնաթիռը հետ է մեկնելու, մեր գործը հեշտանում է` կազմակերպելու առաքումը:
4. Ադրբեջանցիք տասնյակ տոննաների օգնություն են առաքում ԱՄՆ, բայց վստահեցնում եմ Արցախի օգնության էֆֆեկտը շատ ավելի մեծ կլինի:
5. ԱՄՆ-ն մեզ միլիոնավոր դոլարների օգնություն է տրամադրել համավարակի հաղթահարման համար և շարունակում է մնալ միակ պետությունը, որ ուղիղ աջակցել է Արցախին տարբեր ծրագրերով:
6. Պատմական շանս է ցույց տալու, որ Արցախը չճանաչված, բայց կայացած պետություն է:
Ընկերներիս խնդրում եմ այս առաջարկությունը հասցնել Արցախի իշխանություններին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5262 դիտում
13:36 19-03-2020
Հին աշխարհը բոլորիս աչքի առաջ քանդվում է. հիմա նոր դեմքով հանդես գալու ամենահարմար պահն է. Փաշինյան
Այս բաժնից
682 դիտում
21:41 24-11-2024
ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն