211652_close_icon

Հին աշխարհը բոլորիս աչքի առաջ քանդվում է. հիմա նոր դեմքով հանդես գալու ամենահարմար պահն է. Փաշինյան

views-count5382 դիտում article-date 13:36 19-03-2020
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Կառավարությունը, սովորաբար ծրագրերը գնահատելիս, շատ ավելի հեշտ է տրվում քաղաքական մարմինների էմոցիոնալ ճնշումների, և մենք կարող ենք դրա հետևանքով գումարները ոչ արդյունավետ օգտագործելու գայթակղությանը տրվել: «Մեզ պետք է ծրագրերը գնահատող մասնագիտացված և ոչ էմոցիոնալ մարմին, որը պատրաստ լինի ծրագրի որոշակի ռիսկ վերցնել և որոշակի գնահատում իրականացնել: Տնտեսական հակաճգնաժամային գործողություններ իրականացնող խումբ կա ձևավորված, որը Կառավարության տնտեսական բլոկն է, ԱԺ պատգամավորներ կան ներգրավված և մատը պահելու են տնտեսության զրակերակի վրա»,- ասաց վարչապետը: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ավելացրեց, որ բացի նախատեսված ծրագրերից, նաև համակարգային կամ համակարգաստեղծ ընկերությունների հետ հասցեական աշխատանք պետք է տանեն: Վարչապետը նշեց, որ բոլոր գրոծողությունների հիմքում պետք է ունենան ոչ թե տնտեսությանը հումանիտար օգնություն ցուցաբերելը, այլ տնտեսության մրցունակությունը պետք է բարձրացնեն, որևէ ծրագիր, որը դա չի անելու, իրենց համար հետաքաքրքիր չպետք է լինի: «Ես ամեն օր նամակներ եմ ստանում խուճապային բովանդակությամբ: Կառավարությունը էմոցիոնալ, չհաշվարկված որոշումներ չի կայացնելու: Հիմա զարգացման ռազմավարություններ մեկնարկելու ամենահարմար պահն է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ աշխարհը վերափոխվում է, հին աշխարհը քանդվում է, և մենք նոր աշխարհում մենք պետք է հանդես գանք նոր ուժով, նոր իմիջով»,- ասաց նա: Վարչապետը նկատեց նաև, որ ոլորտներ կան, որոնք մեկ ամսվա ընթացքում ամենաշահութաբեր ոլորտներից մեկն են դարձել և եթե աջակցության կարիք ունեն աշխարհում իրենց դիրքեր գրավելու առումով, նրանց ևս պետք է աջակցել:

Նմանատիպ նյութեր