Ուղիղ երեք ամսից ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրություններ են. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ուղիղ երեք ամսից ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրություններ են:
ԼՂՀ ԿԸՀ-ն արդեն հայտարարել է, որ ընտրությունները տեղի են ունենալու մայիսի առաջին տասնօրյակում: Ենթադրվում է, որ դրանք կնշանակվեն մայիսի 3-ին:
Համենայն դեպս, Արցախի պատկան մարմինները ոչ պաշտոնապես այս ամսաթիվն են նշում: Դատելով ամեն ինչից՝ այս անգամ խորհրդարանական ընտրություններն Արցախում բավական թեժ են լինելու: Դրանց ելքը որոշակի ազդեցություն կունենա նաեւ 2017 թ. հուլիսին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում իշխանական թեկնածուի ընտրության հարցում:
Արդեն իսկ ԼՂՀ նախագահի իշխանական թեկնածուի անուններ են շրջանառվում՝ ԼՂՀ փոխվարչապետ, դաշնակցական Արթուր Աղաբեկյան (ՀՀ նախկին պաշտպանության փոխնախարար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր), ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյան:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: