211652_close_icon

Հայաստան Մ-17 հավաքականը պարտվեց Իսրայելին

views-count3876 դիտում article-date 21:01 03-11-2016
Իսրայելի Հերցլիա քաղաքի Քաղաքային մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի 12-րդ խմբի մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումն Իսրայելի և Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև: Հանդիպման 27-րդ րոպեին Ալոն Ստրոսբերգն առաջ մղեց իսրայելցիներին՝ 1:0, իսկ 64-րդ րոպեին Մոհամմեդ Կանաանը: Իսրայելը հաղթեց 2:0 հաշվով, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 12. Նարեկ Հովհաննիսյան 4. Տիգրան Այունց 7. Մարտին Գրիգորյան 8. Արսեն Եղիազարյան (ա) 10. Ժիրայր Շաղոյան 11. Էրիկ Ավետիսյան 13. Կարեն Հովհաննիսյան 14. Արսեն Սարգսյան 15. Գերման Կուրբաշյան 16. Ազատ Հարությունյան 17. Արամ Խամոյան Գլխավոր մարզիչ՝ Արթուր Ոսկանյան Վերջին տուրում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կմրցի Իսլանդիայի հավաքականի հետ:

Նմանատիպ նյութեր