Մեկնարկել է Lada Xray-ի վաճառքը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ռուսաստանում մեկնարկել է Lada Xray-ի վաճառքը: АВТОВАЗ ընկերությունը պաշտոնապես հայտարարել է Lada Xray-ի վաճառքի մեկնարկի մասին: Այս մասին հայտնում է kolesa.ru-ն:
1,8 լ ծավալով նոր Lada Xray-ի շարժիչը 122 ձիաուժ հզորություն կապահովի: Նշենք, որ ավտոմեքենան հագեցած է 5 աստիճան մեխանիկական փոխանցման տուփով՝ նախկին ավտոմատի փոխարեն: Մասնագետները նշում են, որ դա հնարավորության կտա վարորդին լիովին օգտագործել մեքենայի շարժիչի հնարավորությունները:
АВТОВАЗ ընկերությունուն հայտնում են նաև, որ Lada Xray-ը 100 կմ/ժ արագության հասնում է 10,4 վայրկյանում, իսկ 100 կմ ճանապարհ անցնելու համար ծախսում է 7,2-7,4 լ վառելիք:
Նոր Lada Xray-ի արժեքը սկսվում է 699 հազար ռուբլուց (11 հազար դոլար):
Ներկայացնում ենք լուսանկարները: