Այսօր Ռուսաստանում մեկնարկում է Lada Xray ամենագնացի վաճառքը
                        Այսօր` փետրվարի 14-ին, Ռուսաստանում մեկնարկեց Lada Xray ամենագնացի վաճառքը: Այս մասին հայտնում է Риа Ноавости-ն:
 
Ամենագնացը հագեցած կլինի 2 անվտանգության բարձիկներով, ESC համակարգով, լուսադիոդային լուսարձակներով:
Շուկայում վաճառքի կհանվեն 4 տարբերակ. բազային Optima-ն, Comfort-ը,  Top և Prestige կոմպլեկտացիաները:
Ավտոսրահներում սկզբնական գինը կկազմի 589- 723 հազար ռուբլի: Ամենաթանկ մոդելը հագեցած կլինի ավտոմատ փոխանցման տուփով և  LADA 1,8 շարժիչով:
АвтоВАЗ-ը մտադիր է 2016թ.-ին թողարկել 20 հազար Lada Xray ավտոմեքենա:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

