2330 դիտում
15:35 03-11-2016
ՀՔԾ. Բռնություն դատապարտյալի նկատմամբ. ՔԿ վարչության 3 պաշտոնատար անձանց մեղադրանքներ են առաջադրվել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության հանգամանքները, բավարար ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ ներգրավվել են քրեակատարողական վարչության աշխատակիցներ Արման Աղաջանյանը, Արթուր Զուլֆիգարյանը և Հովհաննես Զուլֆիգարյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016թ. փետրվարի 16-ին «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին զննելու սենյակում քրեակատարողական վարչության հիշյալ ծառայողները, բռնության գործադրմամբ զուգորդված անցել են պաշտոնեական լիազորությունները, իրենց «ընդդիմանալու» հարցի շուրջ վիճաբանել են դատապարտյալ Ի. Ա.-ի հետ և բռնություն են կիրառել վերջինիս նկատմամբ՝ ձեռքերով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին: Վիճաբանությանը միջամտել է «Սևան» քրեակատարողական հիմնարկի պատասխանատու պաշտոնատար անձը և դադարեցվել է դատապարտյալի նկատմամբ կիրառվող բռնությունը:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց՝ Արման Աղաջանյանին, Արթուր Զուլֆիգարյանին և Հովհաննես Զուլֆիգարյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործի ընթացքի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
7329 դիտում
17:42 13-12-2016
3 կալանավորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. 4 պաշտոնատար անձանց մեղադրանքներ են առաջադրվել
Այս բաժնից
1381 դիտում
10:15 05-01-2025
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է՝ ինչում է մեղադրվում ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը
922 դիտում
09:57 05-01-2025
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց
1234 դիտում
21:22 04-01-2025
Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները