«Լրագրողներ առանց սահմանների» վարկանիշների համաձայն՝ Հայաստանում մամուլի ազատության վիճակը բավարար է․ Բորիս Նավասարդյան
Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Համաձայն «Լրագրողներ առանց սահմանների» վարկանիշների, աշխարհում մնացել են ընդամնեը 6 երկրներ, որտեղ մամուլի ազատության վիճակը լավ է՝ Նորվեգիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Դանիա, Նիդերլանդներ, Էստոնիա։ Հայաստանը եվրոպական երկրների մեծամասնության, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կանադայի եւ Հարավաֆրիկյան հանրապետոթյան հետ պատվավոր երկրորդ խմբում է (բավարար իրավիչակ), առաջ անցնելով, օրինակ, ԱՄՆ-ից, որտեղ «նկատելի խնդիրներ կան» (երրորդ խումբ)...
Մեր հարեւաններից Վրաստանը չորրորդ խմբում է (ծանր իրավիճակ) , իսկ Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, ինչպես եւ Ռուսաստանը, ամենացածր դասակարգմանն են արջանացել՝ «շատ լուրջ իրավիճակ»։ RSF-ի վարկանիշները, իմ կարծիքով, շատ են կախված սուբյեկտիվ գնահատականներից, մանավանդ թվանշային արտահայտմամբ, սակայն միտումները բավականին ճշկրիտ են նկարագրում։
Այս առումով Հայաստանի դասակարգումը մեծապես հակասական է՝ մի կողմից առկա են բազմաոիվ դժվարություններ (քաղաքական բեվեռացում, մամուլի նկատմամբ ցածր հանրային վստահություն, նեղ շահեր հետապնդող շրջանակների ազդեցություն, անկախ լրագրությանը դավանող մեդիաների շատ փոքր սեգմենտ...), որոնք արտացոլված են կազմակերպության զեկույցի վերլուծական մասում։ Եւ այդ իմաստով մենք պիտի հայտնվեինք «նկատելի խնդիրներ կան» (երրորդ) խմբում։ Բայց միեւնույն ժամանակ բուն լրատվամիջոցների ազատության վրա այդ դժվարությունները որոշիչ ազդեցություն դեռ չեն ունենում։ Ի վերջո մեզանում ամեն մեկը ինքն է ընտրում, դաշտի որ մասում է ցանկանում գտնվել՝ այս կամ այն քաղաքական բեւեռին կի՞ց, սոսկ արեւտրային շահեր հետապնդողների շարքերո՞ւմ, թե՞ լայն հանրության տեղեկատվական պահանջարկը բավարարելու առաքելության ներքո։
Որտեղ ենք հայտնվելու հաջորդ տարի, կախված է նրանից, ինչպես թվարկածներից վերջին «տեսակը» կդիմանա անկախ մամուլին արտասահմանից ֆինանսական աջակցության կտրուկ նվազմանը, կգտնվե՞ն արդյոք այն փոխհատուցելու ճանապարհները։ Գալիք համապետական ընտրությունները եւ դրանց ընդառաջ ձեւավորվող հանրային մթնոլորտը, պետական քաղաքականությունը լավատեսության համար քիչ հիմքեր են թողնում, ցավոք... Երեկ հույսեր փայփայողներով հավաքվել էինք «Մամուլի ազատության համաշխարհային օրվա» եւ մեր ավանդակամ մրցանակաբաշխության առիթով (հղումները՝ այստեղ)»։