Փրկարարները բացել են փակ դուռը
Նոյեմբերի 2-ին, ժամը 14.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սոսեի փողոցի տներից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Առաքելյան փողոցի տներից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***