Փրկարարները բացել են փակ դուռը
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին՝ ժամը 09.39-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: