Թուրքիայում կրթության ոլորտի 103 աշխատակիցների ձերբակալման թույլտվություն է տրվել
Անկարայի դատախազությունը թույլատրել է կրթության ոլորտի 103 աշխատակիցների ձերբակալությունը, որոնց մեղադրում են իսլամի քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի գործունեությանը ներգրավված լինելու մեջ, հաղորդում է Ria.ru-ն։
Օպերացիան ընթանում է երկրի 16 նահանգներում, արդեն իսկ ձերբակալվել է 31 մարդ։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ արվեց, որը, սակայն, ճնշվեց իշխանությունների կողմից։ Դրանից հետո ձերբակալվեց մոտ 32 հազար, իսկ աշխատանքից հեռացվեց ավելի քան 70 հազար մարդ։